Բերետավորները սկսեցին ուժ կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ
ԱԺԲ կազմակերպած երթի մասնակիցները մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքից բաժանվեցին խմբերի` տարբեր ուղղություններով իրականացնելու անհնազանդության ակցիաներ։ Միեւնույն ժամանակ կազմակերպիչները բարձրախոսով քաղաքացիներին բացատրում էին բերման ենթարկվելու դեպքում եւ ոստիկանական բաժիններում իրենց իրավունքները։ Իսկ այդ ընթացքում ոստիկանությունը բարձրախոսով զգուշացնում էր քաղաքացիների ապօրինի գործողությունների մասին եւ տալիս փողոցներն ազատելու «ողջամիտ ժամանակ»։ Կարճ ժամանակ անց կարմիր եւ սեւ բերետավորները