Խնդրում եմ, կներեք, մենք շուտով կհեռանանք. Պուտինը ներողություն է խնդրել չինացիներից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Հարբին քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Հարբինի բնակիչներից՝ քաղաք կատարած այցի պատճառով անվտանգության խստացված միջոցառումների համար։ Այս մասին գրում է vz.ru-ն:
«Ցանկանում եմ պարզապես ներողություն խնդրել քաղաքի բնակիչներից այն բանի համար, որ մեր ժամանման պատճառով անվտանգության բավականին խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Ես մեղավոր չեմ. տեղի գործընկերն աշխատում են պրոֆեսիոնալ և կոշտ: Ես հասկանում եմ, հավանաբար այդպես էլ պետք է լինի։ Բայց, ամեն դեպքում, սա որոշակի անհարմարություններ է առաջացնում քաղաքացիների համար։ Այստեղ աշխատում է մամուլը»,- ասել է Պուտինը։
Նա կրկին ներողություն է խնդրել և վստահեցրել, որ ռուսական պատվիրակությունը շուտով կլքի Հարբինը, իսկ հետո կհանվեն անվտանգության խիստ միջոցները։
«Խնդրում եմ, կներեք, մենք շուտով կհեռանանք և ձեր կյանքը կվերադառնա բնականոն հուն», - ժպտալով խոստացել է ՌԴ նախագահը: