Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News
Май
2024

«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել  ֆինանսական գրագիտության թեմայով (տեսանյութ)

0

«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե ինչ է բյուջեն, ինչպես են այն արդյունավետ կառավարում, խնայում և ապահովագրում ռիսկերը», - կարծիք է հայտնել միջազգային ծրագրերի փորձագետ, խորհրդատու, վերապատրաստման փորձագետ Րաֆֆի Օհաննեսիանը։

Ի՞նչ պետք է իմանալ ֆինանսների և դրանց արդյունավետ կառավարման մասին, ինչպե՞ս ճիշտ ներդրումներ կատարել ու ինչպե՞ս «շահող» դուրս գալ ճգնաժամային իրավիճակներում․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել «Ֆասթ Շիֆթ»-ի կողմից Fastexverse վիրտուալ տարածքում կազմակերպված «Ֆինանսական գրագիտություն» թեմայով առաջին վիրտուալ հանդիպմանը։

Ըստ Րաֆֆի Օհաննեսիանի՝ ֆինանսական գրագիտությունն սկսվում է կարիքներն ու ցանկությունները տարբերակելուց․ «Կարևոր է հասկանալ, թե մենք որքան եկամուտ ունենք, որքան ենք ծախսում և խնայում։ Եվ դա պետք է սովորեցնել երեխաներին փոքրուց»։ Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել  առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝  ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել։

Մասնագիտությամբ դիզայներ Արտավազդ Կլեկչյանը, ով հանդիպմանը հանդես է եկել որպես ազատ փորձագետ, նշել է, որ ժամանակ առ ժամանակ դժվար է հասկանալ առաջնային և երկրորդական ծախսերը։ ԵՊԲՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանն արձագանքել է․ «Մեր ներքին երեխան ուզում է, որ մենք իր համար լավ բան անենք, իհարկե դա կարևոր է անել, բայց նա նաև կարիք ունի, որ մենք հասուն կողմ ունենանք,  որի վրա ինքը կարողանա հենվել։ Իսկ այդ հասուն կողմ ունենալը ենթադրում է խելամիտ լինել և խնայողություն ունենալ, ինչն էլ ապահովագրության զգացողություն է տալիս»։

Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունն սկսում է ընտանիքից. պետք է և պարտադիր է երեխաների հետ խոսել ֆինանսներից․ «Բացի դպրոցից, ընտանիքը ևս անելիք ունի, օրինակ՝ երեխային տանը փոքրիկ աշխատանք անելու դիմաց սիմվոլիկ գումար կարելի է տալ, կամ եթե որևէ բան է ցանկանում՝ բյուջե տրամադրել, որ դու ունես այսքան գումար, որոշի՛ր, թե ինչ ես ուզում։  Երեխաների համար կարևոր է նաև հասկանալ, որ դա ընտրություն է, և այստեղ դու որոշ բան պետք է զոհաբերես», - ասել է Նունե Վարդանյանը։

Մեդիափորձագետ Մանե Բարեղամյանը, անդրադառնալով սոցհարթակներին, հայտնել է, որ ներկայում ուղերձներ են հնչում, թե  պետք չէ մտածել խնայելու մասին, այլ՝ կենտրոնանալ բյուջեն մեծացնելու վրա։ Հոգեբան Նունե Վարդանյանը համարում է, որ այդ ուղերձները տագնապ են հարուցում մարդկանց մտքում․ «Հասուն կյանքում դա չի աշխատում, բնականաբար մենք պետք է հավատանք, որ արժանի ենք շատ գումար աշխատել, բայց պետք է որոշակի բաներ անենք դրա համար»։

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ֆինանսները բաշխելիս պետք է առաջնորդվել ոսկե միջինով, զերծ մնալ իմպուլսիվ  ծախսերից և առաջնորդվել բյուջեն կառավարելու որևէ մեխանիզմից։ Բանախոսները զրուցել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների առավելությունների և դրանց՝ ֆինանսական վարքի և գրագիտության վրա ազդեցության մասին։ 

Հանդիպման տեսաձայնագրությունն ամբողջությամբ հնարավոր է դիտել «Ֆինանսական գրագիտության» մասին առաջին՝  վիրտուալ հանդիպումը հղումով։

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Центральной детской библиотеке имени Гайдара — 90 лет





Москва

Дело об избиении в Московской области азербайджанцем молотком участника СВО расследуют повторно


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Центральной детской библиотеке имени Гайдара — 90 лет



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Евро-Футбол.Ру": "Спартак" не будет подписывать камерунского форварда Абубакара

Стали известны все участники РПЛ сезона-2024/2025

Ролан Гаррос. Расписание 2 июня. Потапова и Швентек сыграют первым запуском, Синнер – последним


Ролан Гаррос

Теннисистка из Пятигорска вышла в четвёртый круг турнира Большого шлема



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Заслуженному артисту России Владимиру Михайлову исполнилось 75



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России