Добавить новость
103news.com
World News
Июнь
2024

Բայդենը չի պատրաստվում ներում շնորհել Ասանժին

0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի դիտարկում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում շնորհելու հարցը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Ոչ, դա չի քննարկվում»,- ասել է Ժան Պիերը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործը պաշտոնապես կարճվել է, նա ազատ է արձակվել Սայպան կղզում (Հյուսիսային Մարիանյան կղզիներ) ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանի շենքից։ 

Համաձայն ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի պայմանների՝ Ասանժը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և բացահայտելու դավադրության համար: Իր մեղքն ընդունելուց հետո, ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նա ազատ է արձակվել։ Վաշինգտոնը պարտավորվել է ապագայում նրա դեմ նոր մեղադրանք չառաջադրել։

Աղբյուրը նկատում է, որ Ասանժի դեմ երկարամյա քրեական հետաքննությունն անսպասելիորեն ավարտվել է ամենաարտասովոր հանգամանքներում։ Նրա գործով վճիռը կայացվել է Սայպան կղզում՝ ամբաստանյալի քաղաքացիության երկրին (Ավստրալիային) մոտ լինելու համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասանժը չէր ցանկանում մայրցամաքային Միացյալ Նահանգներ գնալ:

Նշենք, որ Ասանժի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները պայմանավորված են ԱՄՆ-ի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենամեծ և սկանդալային արտահոսքով: Ըստ քննիչների, 2009 թվականի վերջից Ասանժը դավադրություն է կազմակերպել ռազմական հետախուզության վերլուծաբան Չելսի Մենինգի հետ՝ WikiLeaks-ում տասնյակ հազարավոր գաղտնի տեղեկություններ հրապարակելով Աֆղանստանում, Իրաքում պատերազմների, ինչպես նաև Կուբայի Գուանտանամո բանտի բանտարկյալների մասին տվյալների վերաբերյալ։ 

Ըստ հոդվածների ամբողջության՝ ԱՄՆ-ում նրան սպառնում էր մինչև 175 տարվա ազատազրկում։ Ասանժի գործունեությունը մեծ աջակցություն է ստացել մամուլի ազատության ջատագովների կողմից, որոնք մատնանշում են նրա դերը հանցավոր ռազմական գործողությունների բացահայտման գործում, որոնք հակառակ դեպքում կարող էին թաքցվել հանրությունից:

Ասանժը բրիտանական Բելմարշ բանտում էր գտնվում 2019 թվականի ապրիլից, որտեղից վիճարկում էր ԱՄՆ արտահանձնումը։ Իսկ նախքան այդ նա ևս 7 տարի թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որը նրան քաղաքական ապաստան էր տվել։

 
Ասանժի ընտանիքի և աջակիցների պնդմամբ՝ նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը տուժել է դատական վեճերի և բանտարկության ընթացքում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России