Добавить новость
103news.com
World News
Июнь
2024

Ավտոմեքենաներ, 19 մլն տարեկան եկամուտ և այլն. ԲՏԱ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունիսի 20-ին։ Մինչև փոխնախարար դառնալը՝ Պողոսյանը 2019 թվականի մարտից մինչև դեկտեմբեր եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականը, ապա 2019-2022 թվականներին՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Պողոսյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվեց այն բանից հետո, երբ վերահսկողության վարչությունը սկսեց ստուգումներ իրականացնել Կենտրոնի թաղապետարանում։ Քաղաքապետարանից դեռ այն ժամանակ այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել էին, որ սա պարզապես ստուգում է, այնինչ այն վատ ավարտ ունեցավ Ավետ Պողոսյանի համար։ Վատ ավարտ, սակայն նոր և ավելի յուղալի պաշտոնի սկիզբ։

Այսպիսով՝ ուսումնասիրենք այժմ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանի ունեցվածքը։ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Պողոսյանը չի հայտարարագրել որևէ անշարժ գույք, սակայն տրանսպորտային միջոցների հարցում շռայլ է գտնվել։ Պողոսյանը 2023 թվականի տարեսկզբին ունեցել է մեկ՝ 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա ընթացքում ձեռք է բերել 2 ավտոմեքենա 2 մլն դրամ արժողությամբ, 2005 թվականի արտադրության, PORSCHE մակնիշի մեքենա և 18 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2019 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա, որը ներկրված է եղել ԱՄՆ-ից։ Տվյալ տարվա ընթացքում փոխնախարարը 2 մլն դրամով վաճառել է PORSCHE մակնիշի մեքենան, արդյունքում՝ տարեվերջում ունեցել է 2 մեքենա՝ KIA և VAZ մակնիշների։

Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 25 մլն 977 հազար դրամ, որը, ըստ երևույթին հիփոթեք է, քանի որ Պողոսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 160 հազար դրամ եկամուտ, ըստ այդմ՝ այն եկամտահարկի վերադարձի օրենքով է տրվել, սակայն Պողոսյանը ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում հիփոթեքի մասին ոչինչ չի հայտարարագրել։

Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 15 հազար դոլար։

Փոխնախարար Ավետ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 676 հազար դրամ, որից 2 մլն դրամը մեքենայի վաճառքից գոյացած գումարն է, իսկ 14 մլն 516 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հավելենք, որ Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի հաջողություն չունեցած ղեկավարներից է, որի չարածներով նրան ավելի լավ են ճանաչում, քան արած գործերով։ Հիմա էլ փոխնախարարի պաշտոնում նրան չենք տեսնում ելույթներ ունենալիս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России