Добавить новость
103news.com
World News
Июнь
2024

Բրյուսելը հայտարարել է, որ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը դե ֆակտո կասեցվել է

0

Եվրամիության երկրների ղեկավարները հայտարարել են, որ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը դե ֆակտո կասեցվել է՝ երկրում ընդունված, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով։ Այս օրենքը շեղում է հանդիսանում Եվրահանձնաժողովի առաջարկներից՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ։ Այս մասին գրում է dw.com-ը:

Փաստաթուղթը կոչ է անում վրացական իշխանություններին «շրջել ներկայիս ընթացքը, որը վտանգում է Վրաստանի ուղին դեպի ԵՄ և դե ֆակտո հանգեցնում է անդամակցության գործընթացի դադարեցմանը»:

Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին։ Այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն կարող է քննարկել կարգավիճակը չեղարկելու հարցը:

Հունիսի սկզբին ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը վրացական ընդդիմությունն անվանում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի կրկնօրինակը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այն ստորագրել է հունիսի 3-ին՝ չնայած քաղաքացիների և ընդդիմության լայնածավալ բողոքներին, ինչպես նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյին, որը հաղթահարվել է «Վրացական երազանք»-ի պատգամավորների կողմից։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի արդարադատության նախարարությունը պետք է 60 օրվա ընթացքում մշակի բոլոր կանոնակարգերը և ստեղծի էլեկտրոնային պորտալ, որտեղ օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորման ավելի քան 20 տոկոս ստացող հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России