Добавить новость
103news.com
World News
Июнь
2024

Բայդենը դուրս չի գա նախագահական մրցավազքից. նախընտրական շտաբի խոսնակ

0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս չի գալիս 2024 թվականի նախագահական մրցավազքից, ասել է նրա նախընտրական շտաբի պաշտոնյան այն բանից հետո, երբ գործող նախագահն իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռուստաբանավեճում այդքան էլ հաջող հանդես չի եկել:

Ինչպես գրում է thehill.com-ը, բանավեճից հետո դեմոկրատների շարքերում խոսակցություն է տեղի ունեցել այն մասին, թե արդյոք Բայդենին պետք է փոխարինել նոր թեկնածուով:

«Իհարկե, նա դուրս չի գալիս», - ասել է Բայդենի նախընտրական շտաբի խոսնակ Սեթ Շուստերը տեքստային հաղորդագրության մեջ:

Ընդ որում, նախագահն ինքը բանավեճից հետո հերքել է մրցապայքարից դուրս գալու հավանականությունը:

«Ո՛չ, դժվար է բանավիճել ստախոսի հետ. The New York Times-ը պարզել է, որ նա ստել է 26 անգամ»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով նախկին նախագահ Թրամփին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո քննարկվում է Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը:

Իր ելույթի ընթացքում Բայդենը պարբերաբար լեզվի սայթաքումներ էր թույլ տալիս, նա լուրջ սխալներ չուներ, բայց ինչ-որ պահի նախագահի մտքի թելը կտրվել է, և Թրամփը դա նկատել է:

«Ես իսկապես չգիտեմ, թե նա ինչ ասաց նախադասության վերջում: Եվ ես կարծում եմ, որ նա ընդհանրապես չի էլ հիշում»,- կատակել է ԱՄՆ նախկին նախագահը։

Այս բանավեճից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում քննարկում է սկսվել այն մասին, թե արդյոք հնարավոր է Բայդենի թեկնածությունը հանել ընտրություններից և փոխարինել նրան մեկ այլ թեկնածուով։ Դրա համար կպահանջվի անձամբ ԱՄՆ նախագահի համաձայնությունը։

Դեմոկրատական կուսակցության համագումարը, որում վերջնականապես որոշվելու է կուսակցության թեկնածուն, տեղի կունենա օգոստոսին։

Նշենք, որ հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին. այս են վկայում CNN-ի հարցման արդյունքները։

Համաձայն դրա արդյունքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։

CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России