Добавить новость
103news.com
World News
Июнь
2024

Ջրային պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության. առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարողները կտուգանվեն

0

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ:

Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության։

ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ մինչև տուգանքի կիրառում։

Լողամիջոցների շահագործման կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի կիրառում հետևյալ դեպքերում.

• լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 000 դրամ),

• սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

• առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը
(նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20000 դրամ),

• առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

• առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ առկա փրկարարական միջոցներից ավելի ուղևորներ տեղափոխելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

• լողամիջոցներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ),

• հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 դրամ),

• լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում լողամիջոցները ափին մոտեցնելը կամ հեռացնելը
(նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ)։

Հորդորում ենք լինել օրինապահ, պահպանել անվտանգության կանոնները. իրավախախտում կատարած անձինք տարածքում ծառայություն իրականացնող ջրային պարեկների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России