103news.com
World News
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը աշխատում են Փաշինյանի հետ, հույս չունեմ, որ իրենք վայր կդնեն մանդատները. Անի Սամսոնյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, Սրբազան պայքարի երկրորդ՝ վճռորոշ փուլն է մեկնարկել, ինչպես ասում են շարժման ղեկավարները, ի՞նչ ակնկալիքներ ունեք շարժման գործողություններից։


– Սրբազան պայքարի վճռորոշ փուլի մասին խոսք լինել չի կարող, որովհետև շարժումը մարել է, ու դա ակնհայտ է։ Այն մարել է շարժման առաջնորդների ու, մասնավորապես, Բագրատ Սրբազանի քաղաքական սխալների պատճառով, ինչը բոլորովին նորմալ է, որովհետև Սրբազանը քաղաքական գործիչ չէ։ 

Հաշվի առնելով նաև այն, որ Սրբազանի շուրջը հավաքվել էին մարդիկ, որոնք ամեն գնով փորձեցին այդ շարժումը վերածել իրենց հերթական շարժմանը, խոսքս խորհրդարանական ընդդիմության մասին է, այդպիսով վարկաբեկեցին շարժումը։ Մենք այս պահին ընդամենը տեսնում ենք շարժման վերջին ակորդները, որը որևէ հաջողություն չի ունենալու։ 

Ես Բագրատ Սրբազանին խորհուրդ կտայի անել հետևյալ երեք քայլը․ առաջին՝ հայտարարել, որ ինքը չունի քաղաքական ամբիցիաներ ու չի ուզում որևէ մեկին իշխանության բերել իր շարժման միջոցով, ինչում մեծապես մարդիկ համոզված են, որովհետ նրանց ընկալումներում այս շարժումը նպատակ ունի վերակենդանացնել նախկին իշխանությանը։ Երկրորդ՝ կոչ անի, որ խորհրդարանական ընդդիմությունը սկսի մանդատները վայր դնելու գործընթաց, որպեսզի պառլամենտն ապալեգիտիմացնի։ Երրորդ՝ Բագրատ Սրբազանը պետք է հանդես գա կոշտ գնահատականներով ոչ միայն ներկայիս իշխանության գործողությունների այլ նաև՝ նախկինների հասցեին։

Սա անհրաժեշտ է նրա համար, որ Բագրատ Սրբազանն օգտագործի իր հեղինակությունը այն մարդկանց համար, որոնք դեռ հավատում են իրեն, ու մարդկանց բացատրի, որ թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները միմյանց արժանի են: Այն իրավիճակում, որում հայտնվել ենք, դա բացառապես նրանց գործողությունների, վարած քաղաքականության, անբարեխղճության ու անհայրենասիրության հետևանքն է։ 

Հիմնական անելիքը սա է, այլևս անելիք չկա, ես կարծում եմ, որ մինչև 2026 թվականը որևէ փողոցային շարժում չի կարող հանգեցնել իշխանափոխության, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը մինչ այս ամեն ինչ արեց, որպեսզի փողոցային շարժումները միայն ու միայն ամրապնդեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ 

– Կարծում եք, եթե Սրբազանը ձեր ասած երեք քայլն անի, արդյունք կապահովի՞, թե՞ միևնույն է՝ մինչև հերթական ընտրությունները գործող իշխանությունը շարունակելու է պաշտոնավարել։

– Արդյունքը լինելու է այն, որ Սրբազանն ազնվորեն հանրության առաջ կներկայանա ու իր հայտարարությունների միջոցով կփորձի հանրությանը ներկայացնել, որ, այո՛, Սրբազան շարժումը չունեցավ հաջողություն, բայց այդ շարժումը, չնայած նենգափոխելու բոլոր փորձերին, մեկնարկել էր ազնիվ նպատակներով։ 

Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն օգտվում է շարժման հնարավորություններից, շարժումն ամբողջությամբ խաղարկում են սեփական շահերի օգտին, իսկ այն պահից սկսած, երբ Բագրատ Սրբազանը որոշի, որ այլևս իր ստեղծած շարժումը չի ծառայելու խորհրդարանական ընդդիմության շահերին, նա դուրս է գալու դրանից, ու խորհրդարանական ընդդիմությունը կրկին մնալու է առանց փողոցային շարժում իրացնելու գործիքների, որովհետև միայնակ շարժում գեներացնելու կարողություն չունեն։ 

Հենց Սրբազանը հայտարարի, որ խաղն ավարտված է բոլորի համար, խորհրդարանական ընդդիմությունն այդ պահից սկսած անելիք չի ունենալու։ Ես մեծապես համոզված եմ, որ խորհրդարանական ընդդիմությունն աշխատում է Նիկոլ Փաշինյանի հետ միասին, միգուցե խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ՝ պատգամավորներ, համակիրներ, կուսակցականներ, չգիտեն այդ մասին, բայց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ, հետևաբար ես հույս չունեմ, որ իրենք վայր կդնեն մանդատները։ Մենք մեր կոչերով անընդհատ պետք է հանրությանը հասցնենք այն մեսիջը, որ այս ընդդիմությունն աշխատում է իշխանության հետ, և 2026 թվականին ընդդիմադիր մանդատ ստանալու հնարավորություն չպետք է ունենա։

– Տիկի՛ն Սամսոնյան, համաձա՞յն եք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակետին, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությանը խոչընդոտող հիմնական պատճառը երկրորդ ու երրորդ նախագահների «ստվերն ու ուրվականն են»։

– Այն, ինչ ասում է Արքեպիսկոպոսը, մենք այդ մասին խոսում ենք արդեն չորս տարի, մեզ ասում էին՝ դուք շարունակում եք սև ու սպիտակ անել, ինչպես իշխանությունը, բայց մենք ասում էինք, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնցից փախչել չի լինի։ 

Այո՛, եթե մենք ուզում ենք, որ այս իշխանությունը հեռանա, նախևառաջ պետք է հեռանա խորհրդարանական ընդդիմությունը, որը նախկին իշխանությունն է, պետք է լքի քաղաքական ասպարեզը։ Նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատում էին գործող իշխանությանը, որ նրանք հարձակվում են Բագրատ Սրբազանի վրա, հիմա իրենք հարձակվել են Արքեպիսկոպոս Աջապահյանի վրա ճշմարտությունն ասելու համար: Դե հիմա ասեք՝ ինչո՞վ են տարբերվում նախկին իշխանությունները ներկայիս իշխանություններից, ոչ մի բանով։ Նրանք իրար այնքան նման են, այնպես են իրար լրացնում, որ կարելի է իդեալական բնորոշումը տալ։

– Ինչո՞ւ մեր իրականության մեջ տարակարծությունը չի ընդունվում, ինչո՞ւ են պիտակավորում այն մարդկանց, որոնք իրենց կարծիքին հակառակ կարծիքի կրողն են։

– Մեր քաղաքական դաշտն ու հասարակությունը քաղաքականապես հասունացած չեն, դա է պատճառը։ Անընդհատ ասում ենք, չէ՞, Հայաստանը ժողովրդավար է, բազմակարծությունն ու խոսքի ազատությունը մեզանում առկա են, բայց չկա նման բան։ Ու հենց այդ պատճառով է, որ որևէ մեկը չի ուզում ազատ արտահայտել իր կարծիքը, որպեսզի հարձակման չենթարկվի։ Ցանկացած ռացիոնալ ճշմարտություն, որ փորձում ես հասցնել հանրությանը, չորս կողմից հարձակման ես ենթարկվում։ 

Ռացիոնալ միտք արտահայտողներն այսօր իրենց համարում են փոքրամասնություն, որովհետև մեր իրականության մեջ իռացիոնալ միտքն է գերակշռող։ Շատ քիչ խիզախներն են, որ անկախ ամեն ինչից իրենց կարծիքը հետևողականորեն արտահայտում են։ Պարզ է, չէ՞, որ Արքեպիսկոպոս Աջապահյանը գիտեր, թե ինչ հարձակումների է ենթարկվելու։ Եթե Ֆեյսբուքում իշխանությունը ունի ֆեյքերի մի ամբողջ բանակ, ապա նույն բանակից ունի նաև նախկին իշխանությունը, ու այս երկուսը մեջտեղում կանգնած ցանկացած մեկի կարծիքը պատրաստ են ցանկացած մեթոդներով վարկաբեկել ու փչացնել։ 

Քաղաքական դաշտը շատ հիվանդ է, ու այս երկու բևեռն անում են հնարավորը, որ առողջ ուժ չձևավորվի։ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտածում են, որ իշխանությունը պետք է պատկանի միայն իրենց, եթե իրենք չեն, Հայաստան չպետք է գոյություն ունենա։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են հեռացնել իշխանությանը, նախևառաջ պետք է հեռացնեն այս ընդդիմությանը, որովհետև իշխանությանը սնող միակ աղբյուրը նրանց գոյությունն է՝ որպես նախկին իշխանություն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը աշխատում են Փաշինյանի հետ, հույս չունեմ, որ իրենք վայր կդնեն մանդատները. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин поздравил учителей с профессиональным праздником





Москва

Певица Астрид Хан представила песню "Дом"


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Станцией метро «Потапово» воспользовались более 400 тысяч пассажиров



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Георгий Данелия

Как Георгий Данелия создал фильм на все времена




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Стартовал физкультурно-спортивный фестиваль для людей с инвалидностью «Сочи-2024»

Константин Гусев, OLIMPBET: «Футбол остается самым популярным видом спорта в России»

Какие профессии запрещены для мигрантов в разных регионах РФ


ATP

Андрей Рублёв: Операция за дни до турнира ATP в Китае предотвратила ампутацию



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

16-летний юноша погиб в аварии в Балашихе



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России