Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել «որդու»՝ Նոքսի (բնական սեռն իգական է-Խմբ.) հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
48-ամյա Ջոլին և 16-ամյա Նոքսը, որը ներկայանում է որպես տղա, նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում մասնակցել են 2024 թվականի Governors Awards մրցանակաբաշխությանը։
Դերասանուհին կարմիր գորգի վրա կեցվածք է ընդունել մաքսի զգեստով, նա կրել է նաև ադամանդե ականջօղեր, վզնոց և մատանիներ։ Նոքսն ընտրել է սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ, թիթեռ փողկապ և լաքապատ կոշիկներ։
Անջելինա Ջոլին վեց երեխա ունի՝ երեք որդի՝ Մեդոքս Սիվանը, Պաքս Թիենը, Նոքս Լեոնը, և երեք դուստր՝ Զահարա Մառլին, Շիլո Նուվելը և Վիվիեն Մարչելինը։ Բոլորն ի սկզբանե կրում էին Ջոլի-Փիթ ազգանունը, թեև միայն երեքը՝ Շայլոն, Նոքսը և Վիվիենն են, Ջոլիի և Փիթի կենսաբանական երեխաները, մյուսները որդեգիր են:
2016 թվականի սեպտեմբերի 19-ին Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն այն պաշտոնապես վերջնականացվել է միայն 2019 թվականին։ Այժմ նախկին ամուսինները բաժանում են ունեցվածքը: