Արցախցի երիտասարդի նկատմամբ ոստիկանությունում կատարված բռնության դեպքով քրեական վարույթ է հարուցել
Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով:
Երեկ Քննչականը ողջ օրը քրեական վարույթ չհարուցեց՝ պատճառաբանելով, թե հաղորդում չեն ստացել: Այնինչ 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնությունների դեպքով Ոստիկանությունը ծառայողական քննություն էր սկսել ու առավոտից մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին այս մասին հրապարակումներով:
Տիգրանի փաստաբան Ռոման...
