ԵՄ առաջնորդները քննարկում են Ուկրաինային հավելյալ ռազմամթերք տրամադրելու հարցը
Նախագահներ Թրամփի և Զելենսկու երեկվա հեռախոսազրույցից մեկ օր անց Եվրոպական միության առաջնորդներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ քննարկելու իրենց պաշտպանական ռազմավարությունն ու Ուկրաինային հավելյալ ռազմամթերք տրամադրելու հարցը, որպեսզի այն դիմակայի Ռուսաստանի սանձազերծած և արդեն ավելի քան երեք տարի ընթացող պատերազմին:
Միաժամանակ Լոնդոնում անցկացվում է Ուկրաինային աջակցող երկրների պաշտպանության նախարարների դռնփակ հանդիպումը: Սա Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի...
