Սարիկ Մինասյանը շարունակեց Արցախը արժեզրկելու, արցախցիներին թիրախավորելու ՔՊ-ականների գիծը. ԼՂ նախկին պաշտոնյա
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը շարունակեց Արցախը և արցախցիներին ատելության թիրախ դարձնելու իշխանության քաղաքականությունը. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգրալյանի արձագանքն է երեկ Հանրայինի եթերում իշխանական թեկնածուի հայտարարությանը:
«Մենք չպետք է ժողովրդի մեջ ատելության քարոզ անենք, այս հարցում Սարիկ Մինասյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, Արտակ Բեգլարյանը կլինի, թե Պողոս, Պետրոսը կլինեն, բոլորը պետք է իրենց ականջին օղ անեն՝ ատելության խոսքը մեր ժողովրդի ներսում...
