Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախցիները նստացույց են սկսում
Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախցիների հանրահավաքը. հազարավոր քաղաքացիներ են հավաքվել:
Հանրահավաքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության թեմայով է. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, գերիների ազատ արձակման ջանքերը և սոցիալական այլ հարցեր:
«Արցախի պայքարը բոլորի պայքարն ու պատասխանատվությունն է: Մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, դա չի նշանակում, որ հրաժարվել ենք մեր հայրենիքից», - Արցախի նախկին ՄԻՊ-ը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը...
