Հայ զինվորականները Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթին չեն մասնակցի
Հայ զինվորականները մայիսի 9-ին Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին չեն մասնակցի։ «Ներկա կլինեն զինվորականներ 13 երկրներից»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Մասնակիցների շարքում կլինեն Ադրբեջանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների զինվորները, ինչպես նաև ներկայացուցիչներ Վիետնամից, Եգիպտոսից, Մոնղոլիայից ու Չինաստանից։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի վարչապետ Փաշինյանը մասնակցելու է Հաղթանակի շքերթին, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա...
