Добавить новость
103news.com
World News
Май
2025

Ո՞վ է ինքը, որ Եկեղեցու ունեցած դարավոր դերն արժեզրկի, ոչ մի տեղ այդքան մարդ չի այցելում, որքան եկեղեցիներ. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 

– «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի՝ դրված է այնտեղ: Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցություն ունենալու, չէ՞, մեկ էլ տեսնում ես՝ այստեղ աղբ է լցրած, այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն է բերել դրել, բայց ո՞նց կարելի է այսպես էլի: Ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել»: Սրբազա՛ն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի մեջ նման կարծիք ձևավորվել:

– Երևի իրեն հարազատ միջավայրի հետ է շփոթել, ի՛նչ իմանամ, իրեն հարցրեք:

– Ի՞նչ մեսիջներ է փորձում հասցնել Փաշինյանը նման հայտարարություն անելով:

– Ոչ մի, ուղղակի փորձում է ցույց տալ, թե ինքը մտահոգ է, իսկ մենք, իբր, մտահոգ չենք, սա է փորձում ցույց տալ: Իր նպատակն իրեն ցուցադրելն է՝ իբր ինքը մտահոգ է մի հարցով, որով որ ով պետք է մտահոգ լինի, մտահոգ չէ: 

Եթե եկեղեցին կից խորդանոց չունի, ապա թող տրամադրի, դրա մասին պետությունը պետք է մտածի, միայն մեր մտածելով չէ: «Չուլան»-ը խորդանոցն է հայերեն, երևի ինքը չգիտի, սովորեցրու, թող իմանա:

– «Ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել». ձեզ՝ հոգևորականների՞դ նկատի ունի, Սրբազա՛ն:

– Էդ ի՞նչ է նշանակում, այդ «արտասուրբ» բառը հետաքրքիր է, նոր բառ է, Հայկազեան բառարանում պետք է նայել՝ կա՞ այդպիսի բառ: Ինձ բացարձակ չի մտահոգում, թե ինքն ում նկատի ունի:

– Լուրջ չե՞ք ընդունում նրա հայտարարությունները:

– Բացարձակ, բացարձակ:

– Մտահոգությո՞ւն էլ չունեք, որ մարդկանց վրա կարող է ազդեցություն ունենալ, երբ երկրի ղեկավարը նման կարծիք է հայտնում Եկեղեցու մասին, Եկեղեցու դերը գուցե արժեզրկվի, հավատան, որ հոգևորականներն «արտասուրբ» են:

– Հա, բա, հեսա արժեզրկվեց: Շատ ծանր կտանեմ, չեմ դիմանա: Ես բացարձակ մտահոգություն չունեմ, ո՞վ է ինքը, որ Եկեղեցու ունեցած դարավոր դերն արժեզրկի, ձեզ վրա եմ զարմանում, որ կարևորություն եք տալիս այդ բարբաջանքներին: Հայաստանի եկեղեցիները ամենահաճախակի այցելվող վայրերն են, ոչ մի տեղ այդքան մարդ չի այցելում, որքան եկեղեցիներ, ընդ որում՝ ցանկացած եկեղեցի՝ հեռու կամ մոտ, էդ ո՞վ է տեսել, որ խորդանոցի վերածված լինի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ո՞վ է ինքը, որ Եկեղեցու ունեցած դարավոր դերն արժեզրկի, ոչ մի տեղ այդքան մարդ չի այցելում, որքան եկեղեցիներ. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России