Добавить новость
103news.com
World News
Июнь
2025

Կրակում են տների վրա, մարդկանց են տանում, բա ո՞ւր են սահմանապահները, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. Հայկ Սահակյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել և հատել են Հայաստանի սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ինչպե՞ս կգնահատեք այս միջադեպը անվտանգության տեսանկյունից։

– Այն, որ տեղացին կարող է մոլորվել, մի քիչ աբսուրդ է, այնպես որ, ամենայն հավանականությամբ, նրանց առևանգել են: Սա հետևանք է այն զիջողական քաղաքականության, որ վարում է մեր իշխանությունը: Երբ հիմա նրանք պատրաստակամություն են հայտնում միջազգային հայցերից հրաժարվել, Ադրբեջանն սկսում է իրեն ավելի լկտի պահել: Սա ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների յուրահատկություն է, այլ բոլոր պարագաներում, երբ հանցագործն անպատիժ է մնում իր կատարած հանցագործությունների համար, սկսում է ավելի ազատ նորանոր հանցագործություններ անել: 

– Երբ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները մեկնարկեցին, իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ անվտանգային խնդիրներ չեն առաջանա, որ սահմանապահներն այնտեղ կվերահսկեն, հիմա հարց է առաջանում՝ սահմանապահների ներկայությամբ ինչպե՞ս է նման բան տեղի ունեցել:

– Իշխանություններն ամենօրյա ռեժիմով ստում  են մեզ բոլոր ոլորտներում: Նրանց բնորոշ է հայտարարել մի բան ու ծավալել բոլորովին հակառակ գործունեություն: Այս իշխանությունը չի կարողանում ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովել, դա նորություն չէ, սա նրանց հետևողական քաղաքականությունն է, թե նրանք ի՛նչ շահ են հետապնդում այս քաղաքականության մեջ, չեմ կարող ասել: Կրակում են տների վրա, մարդկանց են տանում, բա ո՞ւր են սահմանապահները, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը: Սա վատ հետևանք է ունենալու սահմանամերձ տարածքներում ապրող բնակիչների վրա, հուսալքություն է առաջացնելու, լքելու են իրենց բնակավայրերը, և այդ տարածքների նվաճումը թշնամու կողմից ավելի հեշտանալու է:

– Պարո՛ն Սահակյան, իսկ հնարավոր չէ՞ սահմանն այնպես կահավորել, որ նման դեպքեր չլինեն:

– Իհարկե հնարավոր է, ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, եթե այդ ցանկությունը լիներ, կարելի էր այնպես անել, որ Ադրբեջանն այս աստիճանի չհասներ, բայց այդ ցանկությունը չկա: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, ամեն ինչ այնքան ակնհայտ ու պարզ է, Ալիևն ախր ամեն օր խոսում է այդ մասին, ոչինչ չի թաքցնում, էլ ո՞նց ասի: Մարդը գործողություններով ապացուցում է իր խոսքը, իսկ մեր իշխանության խոսքն ու գործը հակոտնյա են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կրակում են տների վրա, մարդկանց են տանում, բա ո՞ւր են սահմանապահները, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. Հայկ Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России