Добавить новость
103news.com
World News
Июнь
2025

Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին Ռուսաստանը փորձում է հանդես գալ որպես միջնորդ՝ փոխարենը դիվանագիտական շահ ակնկալելով. իրանագետ

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը

– Պարո՛ն Դավուդյան, իրանա-իսրայելական պատերազմի երրորդ օրն է, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում, դիվանագիտական ճանապարհով լուծումներ գտնելու հիմքեր տեսնո՞ւմ եք: 

– Գիտենք, որ Իրանն Իսրայելին չի ընդունում որպես պետություն, նա Իսրայելին անվանում է բռնագրավված Պաղեստին, քանի որ Իրանի առաջին ղեկավարը մի շատ նշանավոր նախադասություն ունի, որ Իսրայելը պետք է վերանա աշխարհի քարտեզից: Դրա համար էլ Իսրայելը շատ մտահոգ է Իրանի միջուկային հնարավորություններից ու անընդհատ հայտարարում է, ՄԱԿ-ին փաստեր է ներկայացնում, որ Իրանը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել, ինչը վտանգավոր է Իսրայելի համար: 

Պետք է հիշենք, որ վերջին ամիսներին Իսրայելը շատ անգամներ փորձում էր ռմբահարել Իրանի միջուկային կենտրոնները, բայց ԱՄՆ նախագահը համոզում էր, որ համբերեին, որովհետև իրենք բանակցում էին Իրանի հետ: 

Վերջին անգամ Թրամփը 60-օրյա ժամկետ էր որոշել Իրանի հետ բանակցություններն արդյունավորելու համար, ու հետաքրքիր է, որ Իսրայելը հարձակվեց ճիշտ 61-րդ օրը, այսինքն՝ Թրամփի սահմանած ժամկետը լրանալուց հետո: 

Պետք է հիշենք նաև, որ հունիսի 12-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը Ժնևի նիստում հաստատեց նախագահ Գրոսիի բացասական զեկույցն Իրանի մասին, որ Իրանը շեղվել է իր պարտավորություններից ու մեծ քանակությամբ՝ 60-տոկոսանոց ուրան է կուտակել:

– Կարո՞ղ ենք ասել, որ Իսրայելը հարձակվել է ԱՄՆ-ի համաձայնությամբ:

– Թրամփը մի քանի անգամ ակնարկել է, իրենք ասել էին, որ հարձակողական զենքեր չեն տրամադրելու Իսրայելին, բայց պաշտպանական՝ կտրամադրեն: Դուք գիտեք, որ Իրանի այդ միջուկային կենտրոնները, որտեղ իրենք ուրան են հարստացնում կամ տարբեր փորձարկումներ են կատարում, գտնվում են գետնի տակ՝ 80-100 մետր խորության վրա, ու նման տեղերի վրա հարձակվելու համար միայն ԱՄՆ-ն ունի այդ հսկայական ռումբերը: Իսրայելը հիմա խնդրում է ԱՄՆ-ին, որ նա էլ մասնակցի այդ ռմբակոծումներին, բայց ԱՄՆ-ն մինչ այս պահը մերժել է ու չի մասնակցում:

– Պարո՛ն Դավուդյան, դիվանագիտական ճանապարհով հարցի լուծման համար կա՞ն նախադրյալներ:

– Հույս ունեմ, որ կլինեն, որովհետև երկու կողմն էլ դիմել է իրեն բարեկամ երկրներին, որպեսզի այս հարցում միջնորդեն: Գիտենք, որ Իրանի լավագույն բարեկամներն ու պաշտպանները Չինաստանն ու Ռուսաստանն են, ու ինչպես արդեն տեղյակ ենք, Ռուսաստանի նախագահը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի, Իրանի նախագահի ու ԱՄՆ նախագահի հետ ու միջնորդության պատրաստակամություն հայտնել: Ըստ երևույթին, Թրամփն ընդառաջել է Ռուսաստանի նախագահի առաջարկին, ու հիմա հույս կա, որ Ռուսաստանը կմիջնորդի Իրանի ու Իսրայելի միջև: 

Պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանն այն բացառիկ երկրներից է, որին ընդունում են թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը, չկա ուրիշ մի երկիր, որ նման ջերմ հարաբերություններ ունենա այդ երկու պետության հետ: 

– ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Թրամփի, շահագրգիռ է, որ պատերազմը շարունակվի՞, թե՞ ոչ:

– ԱՄՆ-ն դա որպես լծակ է օգտագործում, ամիսներ շարունակ իրանցիներին սպառնում էր, որ եթե չբանակցեն, ապա ինքը Իսրայելին կքաջալերի, որ հարձակվի: ԱՄՆ-ն օգտվում է այդ առիթից, բայց չեմ կարծում, որ մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին:

– Իրան-Իսրայել պատերազմը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի վերածվելու նախադրյալներ չունի՞՝ ձեր գնահատմամբ:

– Չունի, արդեն երկու անգամ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, ու ռուսական քաղաքականությունն էլ փորձում է այս հարցում օգտվել տարբեր ճակատներում: Ռուսաստանն ուզում է Իրանի հարցով օգնել ԱՄՆ-ին, որովհետև դա հետո կրեդիտ կբերի Թրամփին, իսկ դրանից հետո Թրամփը կարող է որոշակի օգնություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի հարցում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին Ռուսաստանը փորձում է հանդես գալ որպես միջնորդ՝ փոխարենը դիվանագիտական շահ ակնկալելով. իրանագետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России