Добавить новость
103news.com
World News
Июнь
2025

Բոլորն ազատվելու են աշխատանքից. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի բերողների մասին

0

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է տեղեկություններին, որ այն ընթացքում, երբ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը, մինի ցույց է տեղի ունենում, և այդ ցույցին տեսարժան կադրեր ստանալու համար ՀԷՑ-ից ստիպողաբար և ոչ միայն ՀԷՑ-ից մարդկանց տանում են դատարանի մոտ։

«Արարքը քրեորեն պատժելի է, կուզեի, որ մեր բոլոր քաղաքացիները իմանան, որ օրենքով պաշտպանված են, կցանկանայի միասին մտածեինք, թե ինչպես 2018 թվականից հավաքների ազատ մասնակցություն ապահոված Կառավարությունը կարո՞ղ է օգնել և ստրկատիրական ռեժիմից ազատել մեր քաղաքացիներին»,- հետաքրքրվեց նա։

Վարչապետը պատասխանելով հարցին՝ նկատեց՝ կարծում է, որ եթե ահազանգ կա, ապա իրավապահները դրանով կզբաղվեն.

«Ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակներին զգուշացնում էի և ասում, որ շուտով Կառավարությունը այնտեղ ունենալու է փայաբաժին, և բոլոր այն մարդիկ, որոնք մարդկանց ստիպողաբար տանում էին ցույցերի, ազատվելու են աշխատանքից: Դա ես ասել եմ 2021 թվականի օգոստոսին, և հունիսին ու սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ ազատված էին աշխատանքից, նրանցից շատերը աղերսագրերով և մեղայագրերով գալիս են Կառավարություն ու խնդրում հետ ընդունել իրենց: Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն, ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա այդ գործողություններն են անում ու մարդկանց ստիպողաբար բերում են ցույցերին, բոլորն ազատվելու են աշխատանքից, հետո չասեն՝ վա՜յ, բա գիտեք և այլն: ԶՊՄԿ-ի ուժեղ տղերքի նման ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, ոչ մեկին ներում չի լինելու։ Այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ ու կոնկրետ ցուցումներ կտան, մյուսները կգրավեն, համագործակցող աշխատողները կհրաժարվեն։ Նրանք, ովքեր ուղղակի կհրաժարվեն այդ տրամաբանությամբ մասնակցել որևէ հավաքի, մենք կկարողանանք նրանց պաշտպանել, և նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, վստահ չեմ, ու կարող են թեկուզ Տաշիր պիցցայում որևէ բան աշխատեն»,- ասաց վարչապետը։

The post Բոլորն ազատվելու են աշխատանքից. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի բերողների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России