Добавить новость
103news.com
World News
Июнь
2025

Այլընտրանք չկա. Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Նիկոլ Փաշինյան

0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։

Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նունիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելեւեջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս եւ աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության եւ պահեցողության մեջ է լինում, եւ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։

Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգեւորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգեւորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից եւ Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։

Այլընտրանք չկա։

Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետեւորդներին եւ նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգեւորականներին հորդորում եմ հստակ ձեւակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը եւ դրա մասին բարձրաձայնել։ Վեհարանը վեհի՛»:

The post Այլընտրանք չկա. Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Նիկոլ Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России