Վարշավան մարտական պատրաստության է բերել ավիացիան՝ Ուկրաինայի վրա ռուսական նոր հարձակումներից հետո
Գիշերը ռուսական զորքը տարբեր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ հարձակում է գործել Ուկրաինայի մի շարք շրջանների վրա: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների միջոցով: Երկրի ողջ տարածքում օդային հարձակման տագնապ է հայտարարվել:
Պայթյուններ են որոտացել Կրեմենչուկում, Նիկոլաևում, Լվովում, Զապորոժիեում, Պոլտավայում և այլ քաղաքներում։ Չերկասիի շրջանի Սմիլա քաղաքում, տեղական իշխանությունների տվյալներով, հրթիռի և...
