Добавить новость
103news.com
World News
Июнь
2025

ԱՄՆ-ն բանակցություններից առաջ պետք է բացառի նոր հարվածներն Իրանի վրա․ ԱԳ փոխնախարար

0

ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի վրա հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ​​բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Իրանին տեղեկացրել է, որ ցանկանում է այս շաբաթ վերադառնալ բանակցություններին, սակայն չի հստակեցրել իր դիրքորոշումը հետագա հարձակումների «շատ կարևոր հարցի» վերաբերյալ։

 «Այս պահին մենք փնտրում ենք հետևյալ հարցի պատասխանը՝ արդյոք մենք կտեսնե՞նք ագրեսիայի ակտի կրկնություն, մինչ մենք երկխոսության մեջ ենք»,- նշել է նա։ 

Փոխարտգործնախարարը ընդգծել է, որ բանակցություններին հնարավոր վերադարձի համար որևէ ամսաթիվ չի համաձայնեցվել։

Թախտ-Ռավանչին նշել է, որ Իրանը «պնդելու է» խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու գաղափարը՝ հերքելով մեղադրանքները, թե գաղտնի կերպով շարժվում է միջուկային ռումբի մշակման ուղղությամբ։ 

Նա նաև շեշտել է, որ հետազոտական ​​ծրագրի համար Իրանին «մերժել են հասնելիություն ունենալ միջուկային նյութերին», ուստի նրանք պետք է հույսը դնեն իրենց վրա։ 

«Դրա մակարդակը և կարողությունը կարող է քննարկվել, բայց ասել, թե դուք չպետք է հարստացնեք կամ պետք է զրոյական հարստացում ունենաք ու եթե չհամաձայնվեք, մենք ձեզ կռմբակոծենք, դա արդեն ջունգլիների օրենք է»,- ասել է փոխարտգործնախարարը։

Անդրադառնալով ԱՄՆ հարվածների հետևանքով Իրանի միջուկային ծրագրին հասցված վնասների չափին՝ Թախտ-Ռավանչին նշել է, որ չի կարող ճշգրիտ գնահատական ​​տալ։

Նա նաև հավելել է. «Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք երկխոսության և դիվանագիտության ջատագով ենք, բայց մենք պետք է պատրաստ և զգույշ լինենք, որպեսզի կրկին անակնկալի չգանք»։

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու նպատակով: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել», սակայն բանակցությունների հաջորդ փուլը տեղի չի ունեցել հունիսի 13-ին Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։ 

Հունիսի 21-ին ԱՄՆ-ն անմիջականորեն ներգրավվել է հակամարտության մեջ՝ ռմբակոծելով Իրանի երեք միջուկային օբյեկտները։

The post ԱՄՆ-ն բանակցություններից առաջ պետք է բացառի նոր հարվածներն Իրանի վրա․ ԱԳ փոխնախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России