Թրամփը հաջորդ երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. AP
Նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին բանակցությունների համար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով:
ԱՄՆ նախագահն անցած ուրբաթ օրը հայտարարել է, որ հավատում է՝ Գազայում Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև հրադադար կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում։
Այս այցը Նեթանյահուի երրորդ այցն է Սպիտակ տուն՝ Թրամփի՝ հունվարին...
