Ռուսաստանը փակել է իր ժողովրդագրական տվյալները
ՌԴ պետական վիճակագրական ծառայությունը լիովին դադարեցրել է Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տվյալների հրապարակումը։
Դաշնության՝ մայիս ամսվա սոցիալ-տնտեսական զեկույցում «Ժողովրդագրություն» բաժինը իսպառ բացակայում է։ Այդ բաժնի վերաբերյալ տվյալներ չկան նաև Ռոսստատի կայքում, որը վերջին անգամ թարմացվել է մարտին։ Խոսքը ծնունդների և մահերի թվի, ամուսնությունների և ամուսնալուծությունների, միգրացիայի և ընդհանուր բնակչության մասին է։
Մայիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում աշխատող...
