Добавить новость
103news.com
World News
Июль
2025

«Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում». Զեմֆիրան կիսվել է երևանյան տպավորություններով

0

Ռուս հայտնի երգչուհի Զեմֆիրան հրապարակում է կատարել Երևանի համերգից հետո՝ կիսվելով իր հույզերով և տեղադրելով մի քանի լուսանկար։ Նա խոսել է թե՛ քաղաքի, թե՛ մարդկանց ջերմության մասին՝ նշելով, որ այս երեք օրերը եղել են բացառիկ։

«Երևանը ինձ ապշեցրեց։ Այսքան ջերմություն՝ երեք ամբողջ օր, բոլորից, ամեն տեղից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մի հարց պտտվում էր գլխումս՝ «ինչպե՞ս պատահեց, որ երբեք այստեղ չէի եղել»,- գրել է երգչուհին։

Զեմֆիրան նաև առանձնահատուկ անդրադարձել է համերգի մթնոլորտին, հանդիսատեսի էմոցիոնալ արձագանքին և վերջին երգի ընթացքում իր կողմից կատարված իմպրովիզին՝ նշելով, որ դա եղել է հազվագյուտ պահ։

«Ես միշտ սիրել եմ իմպրովիզներ, բայց հիմա դա անում եմ գնալով ավելի հազվադեպ։ Այս անգամ ստացվեց։ Գագիկը՝ երեկոյի անկասկած հերոսն էր։ Քաջ ու զգայուն։ Հայաստանի քվինտեսենցիան»,- գրել է երգչուհին։

Նրա խոսքով՝ համերգը դարձել է ոչ միայն երաժշտական ելույթ, այլ սրտից սիրտ հանդիպում՝ հիշվող ու զգացմունքներով լի։ «Հետո հիշում ես ու մտածում՝ «Ի՜նչ լավ էր»»,- նշել է Զեմֆիրան։

Երգչուհին շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով․ «Մարդիկ ասում ու գրում են՝ «հիասքանչ համերգ էր», բայց իրականում դուք էիք, որ այդպիսին դարձրիք այն։ Ես կարծում եմ՝ հենց դա է ծածկում ամեն ինչ՝ այն գիտակցումը, որ այս երկու ժամի ընթացքում բոլոր այդ մարդիկ քո ընկերներն են։ Շնորհակալություն, Երևան»։

Նա նաև պատմել է, որ համերգից հաջորդ օրը «բացվել» է Արարատը՝ ամբողջությամբ տեսանելի դառնալով. «Ասում են՝ ամռանը դա հազվադեպ է պատահում»,- նշել է Զեմֆիրան։

«Հ.Գ. Ինչպե՞ս պատահեց, որ երբեք այստեղ չէի եղել…»,- այս խոսքերով է եզրափակել իր հրապարակումը երգչուհին։

The post «Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում». Զեմֆիրան կիսվել է երևանյան տպավորություններով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России