Նարեկ Կարապետյանի տանը ևս խուզարկություններ են կատարվել. նա ՀԷՑ-ում է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներն այսօր խուզարկություններ են կատարել:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ Կարապետյանի տանն իրականացվող գործողությունները ՀԷՑ-ում խուզարկությունների նույն քրեական վարույթների շրջանակներում են:
«ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում...
