Սամվել Կարապետյանը դատի է տվել Նազելի Բաղդասարյանին, Տարոն Չախոյանին և Հարություն Մկրտչյանին․ պահանջում է 9 մլն դրամ և հերքում. Factor.am
Գործարար Սամվել Կարապետյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին և քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։ Կալանքի տակ գտնվող գործարարը պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն և վիրավորանք համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Մասնավորապես, Կարապետյանի կողմից Նազելի Բաղդասարյանի հունիսի 16-ի և 24-ի գրառումներն են «զրպարտություն» և «վիրավորանք» որակվել․ «Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։ Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։ Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։ Ինքնալուստրացիա մինչև վերջ։ Խայտառակվե՛ք, կանգ մի առեք»։ Գործարարը հայցում նշել է նաև civic.am կայքի «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերտառությամբ հոդվածի կիսումը Բաղդասարյանի կողմից։ Նա դրա համար ևս հերքում է պահանջում՝ մատնանշելով այդ հրապարակման գլխավոր նկարում իր լուսանկարի առկայությունը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի միանգամից 5 գրառման մասով է գործարարը հայց ներկայացրել։
Մասնավորապես, «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն»,«… պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները, պետության զորությունը կզգան մռութներին», «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է …» գրառումները, ըստ Կարապետյանի, զրպարտություն և վիրավորանք են պարունակում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Սամվել Կարապետյանը դատի է տվել Նազելի Բաղդասարյանին, Տարոն Չախոյանին և Հարություն Մկրտչյանին․ պահանջում է 9 մլն դրամ և հերքում. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
