Добавить новость
103news.com
World News
Июль
2025

Իրենք զբաղված են պրիմիտիվ «կռուտիտներով»՝ զենքն օրինական է, նռնակի մեջ ոլոռ է, ո՞վ ասաց, որ միայն ապօրինի զենքն է մարդ սպանում. Հակոբյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, ՀՀ քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է անցկացրել մի շարք հասցեներում, որոնց թվում են նաև Դաշնակցության ներկայացուցիչներ: Քննչականից հաղորդում են, որ խուզարկությունները ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են ընթանում, բայց Դաշնակցության ներկայացուցիչները սա համարում են ընդդիմադիրներին լռեցնելու փորձ, իշխանության հերթական ռեպրեսիվ գործողություն: 

– Պարզ է, որ դաշնակցականները պետք է այդպես ասեն, հո ինքնահայեցմամբ չէի՞ն զբաղվի: Իրականում իրենք զբաղված են հերթական արդարացումը փնտրելով, բայց Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը բավարար է, որ իրականությունը երևա: 

– Դուք գրառմամբ միտք էիք արտահայտել, որ ժամանակն է փակել Դաշնակցությունը: Ինչո՞ւ, ինչպե՞ս եք պատրաստվում դա անել, ու դա ձեր անձնակա՞ն տեսակետն է, թե՞ քաղաքական թիմի:

– Դրանք միայն իմ էմոցիաներն են, ոչ մի նման քննարկում չկա, ես անգամ այդ մտքով չեմ կիսվել որևէ գործընկերոջ հետ, դա իմ անձնական կարծիքն է: Եթե այս մարդիկ զբաղված են ահաբեկչության պլանավորմամբ, դեռ քանի՞ դաշնակցականի տնից պետք է հանել այս ռազմամթերքը, ահաբեկչության պլանները: 

Էլ չեմ ասում դաշնակցական Հրանտ Մարգարյանի մասին, որը, ի դեպ, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ է, մեկ-երկու ամիս առաջ իր հարցազրույցում ասում էր, որ նոր հոկտեմբերի 27 է լինելու, որ դա անխուսափելի է, դա թացը չորի հետ կտանի, բայց, ըստ նրա, արդյունքը կլինի սրբություն սրբոց: Նա, ամենայն հավանականությամբ, հենց այս տեռորի մասին էր անոնս անում: 

Եթե դաշնակցականներով հավաքվել ու նման բաներ են կազմակերպում, ապա դա տեռորիստական խմբավորում է, կուսակցության գործունեությունը դրա մասին չէ, այն քաղաքականությամբ զբաղվելու մասին է, այլ ոչ թե տեռորիստական ակտեր կազմակերպելու համար է, հետևաբար իրավիճակից այլ ելք, քան այդ խմբավորման փակումն է, ես չեմ տեսնում: 

– Փաստորեն, համաձայն չե՞ք կարծիքներին, որ այս գործողություններով իշխանությունն ընդամենը փորձում է լռեցնել ընդդիմադիրներին:

– Ընդդիմությունը բարձր խոսողներից է, մենք էլ փորձում ենք լռեցնե՞լ, մենք ամիսներով խնդրել ենք այդ մարդկանց՝ գան, խոսեն, աշխատեն, իրենց պարտականությունները կատարեն: Ամիսներով այդ աթոռները դատարկ են եղել, իրենց լռեցնելը ո՞րն է: Նման խնդիր չկա, ուղղակի ուժային կառույցներն իրենց գործն են անում՝ բավարար ապացույցների վրա հիմնվելով: Մենք բոլորս հարկեր ենք վճարում, որպեսզի համապատասխան կառույցներն աշխատեն ու ապահովեն մեր անվտանգությունը, ինչն էլ անում են, ու ես շնորհակալ եմ մեր ուժային համակարգին իրենց կատարած աշխատանքի համար:

– Տիկի՛ն Հակոբյան, Բագրատ Սրբազանը պնդում է, որ ամբողջական ձայնագրությունը հրապարակվի, որպեսզի պարզ դառնա, որ խոսքը բնավ էլ ահաբեկչություն կազմակերպելուն չի վերաբերում: Ամբողջական տարբերակի հրապարակման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

– Անկեղծ ասած, ես ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ ունեմ, որպեսզի լսեմ ամիսների գաղտնալսումները, ի դեպ, դրանք արվել են օրինական կարգով, ես ուզում եմ էական բաները լսել, իսկ էականը հավաքված է այդ ձայնագրություններում: Իհարկե, Վազգեն Գալստանյանը կարող է պահանջել, որ ամբողջականը հրապարակվի, ու նրա փաստաբանը դրա իրավունքն ունի, բայց մենք գիտենք նաև, որ այդ նույն փաստաբանը չի հերքել, որ դա Բագրատ Գալստանյանի ձայնն է, պարզապես ասված է, որ կտրտված է խոսակցությունից, այո՛, կտրտած է, որովհետև անտրամաբանական կլինի հարյուրավոր ժամերի ձայնագրություն հրապարակել, ներկայացվում են այն կտորները, որոնք ուղիղ կապ ունեն մեղադրանքի հետ:

– Այսինքն՝ կարծում եք, որ եթե ամբողջական տարբերակը հրապարակվի, ապա դրանից բովանդակությունը չի՞ փոխվի, ինչպես պնդում է Բագրատ Սրբազանը:

– Եթե նրա համար մարդկանց պատերի տակ գյուլլելը, մասսայական հոսանքազրկումներն ու ավտոմեքենաներ այրելը սրբություն սրբոց է, ապա, իհարկե, դա ահաբեկչություն չէ: Խնդիրն այն է, որ այս մարդիկ կարծում են, թե իրենք լավ բան են անում, ինչպես Նաիրի Հունանյանը: Հիմա իրենք զբաղված են պրիմիտիվ «կռուտիտներով»՝ զենքն օրինական է, նռնակի մեջ ոլոռ է: Իսկ ո՞վ ասաց, որ միայն ապօրինի զենքն է մարդ սպանում, որ օրինականը չի սպանում, իրենք պարզապես կախվում են պրիմիտիվ «կռուտիտներից», բայց ես չեմ կարծում, թե մարդիկ հավատում են դրանց: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրենք զբաղված են պրիմիտիվ «կռուտիտներով»՝ զենքն օրինական է, նռնակի մեջ ոլոռ է, ո՞վ ասաց, որ միայն ապօրինի զենքն է մարդ սպանում. Հակոբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России