Քրդական զինյալները Հյուսիսային Իրաքում խորհրդանշական արարողությամբ սկսել են զենքերը վայր դնել
Քրդական զինյալ խմբավորումներն այսօր Հյուսիսային Իրաքում խորհրդանշական արարողությամբ սկսել են զենքերը վայր դնել, ինչը խաղաղության գործընթացի շրջանակներում խոստացված զինաթափման առաջին կոնկրետ քայլն է։
Քրդստանի աշխատավորական կուսակցությունն անցած մայիսին հայտարարեց լուծարվելու և զինված հակամարտությունից հրաժարվելու որոշման մասին՝ վերջ դնելով չորս տասնամյակ տևած ռազմական գործողություններին։
Արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանի Սուլեյմանիե քաղաքի...
