Առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի իր անդամակցությունը. Փաշինյան
Առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քան կապասառեցնի իր անդամակցությունը, այսօր ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երևանը անցած տարի հայտարարեց, թե սառեցնում է իր անդամակցությունը ռազմական դաշինքին, քանի որ «ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները՝ Հայաստանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ»։
Ռուսաստանն ի պատասխան հայտարարել էր, թե դա պաշտոնական Երևանի որոշելիք հարց է։ Կրեմլի խոսնակը միաժամանակ փաստել...
