Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Պեսկով
Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ երկկողմ հարաբերություններ Հայաստանի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով, ինչը նշանակում է, որ նրանք, ինչպես իրենց թվում է, վարում են բազմակողմանի քաղաքականություն։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում համագործակցության մաքսիմալացմամբ, և բազմակողմ ձևաչափից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները», - TASS-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մայակ»...
