Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն.Ալիև
Հայաստանի վարչապետի հետ վերջին՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մեկնաբանել է՝ ուր են հասել երկկողմ հարաբերությունները, և որոնք են Բաքվի ներկայիս պահանջները։
Ղարաբաղի ամբողջական հայաթափումից շուրջ երկու տարի անց, Ստեփանակերտում հյուրընկալելով տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների, Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։
«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն»
Պատասխանելով հարցին՝...
