Լևոն Արոնյանը հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում: «Շատ ուրախ եմ հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,- Ֆեյսբուքում գրել է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ տարավ Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Նիմանի նկատմամբ:
