Добавить новость
103news.com
World News
Июль
2025

«Ոնց կարաք ջրազրկեք, ձեր կողմից սա մարդատյացություն է». Վանաձորում ջրի համար հերթական կռիվն է

0

Վանաձորում ջրի համար հերթական կռիվն է սկսվել։ Այսօր «Վեոլիա» ընկերության աշխատակիցները եկել էին նախկին քիմիական գործարանի հանրակացարանի ջուրը կտրելու, բայց այստեղ բնակվող 25 ընտանիքները թույլ չտվեցին, կողպեք դրեցին ջրհորի վրա, որ ընկերության աշխատակիցները չմոտենան ջրի փականներին։

«Ձեր կողմից սա մարդատյացություն է, ուրիշ ոչ մի բան, եկել եք էսքան երեխայի ջուր եք կտրում՝ առանց հիմնավորման», - ասաց բնակիչներից մեկը:

Ծանուցումը եկել էր անցած շաբաթ, եռօրյա ժամկետ էին տվել 250 հազար դրամի պարտքը մարելու համար։ Բայց բնակիչները հակառակն են պնդում, նրանք տարիներ շարունակ վճարել են ջրի դիմաց, բայց իրենց ծախսով իրենց սենյակներում տեղադրած ջրաչափերի ցուցմունքներով։ «Վեոլիա»-ն, սակայն, այդ ջրաչափերը չի ճանաչում։ Պատճառն այն է, որ հանրակացարանը դեռ 2009-ից սնանկության գործընթացը չավարտած «Քիմբրոմ» ընկերության սեփականությունն է, ոչ թե բնակիչների։

Այսօր էլ երկու կողմերի վեճն այդպես էլ չհանգուցալուծվեց. Մի կողմից «Վեոլիա»-ի ավագ մասնագետ Գոռ Աբրահամյանն էր նշում, թե բնակիչները բաժանորդ չեն ու իրենց պահանջը ոչ թե նրանցից, այլ չգործող գործարանից է, մյուս կողմից բնակիչներն էին հակադարձում՝ այդ դեպքում ինչո՞ւ են գործարանին հասցեագրված ծանուցումն իրենց ուղարկել, ինչո՞ւ են պարտքն իրենցից ուզում:

Մեկ տարի առաջ «Վեոլիա»-ն հանրակացարանից դուրս, շենքի հարակից տարածքում է տեղադրել ընդհանուր ջրաչափ՝ 25 ընտանիքի համար։ Նախկինում այն նկուղում էր, բնակիչների վերահսկողության տակ։ Ընդհանուր ջրաչափի տեղադրումից հետո ջրի ծախսը գրեթե կրկնապատկվել է, իսկ բնակիչները հրաժարվում են վճարել ավելացած գումարը: «Վեոլիա»-ից բացատրում են՝ նախկինում ջրագողություն կար։ Բնակիչները՝ կասկածում են, թե շենքից մինչև ջրաչափ տանող ծորակ միայն իրենք չեն օգտվում։

«Վեոլիա»-ի մասնագետները մտան սենյակներ՝ ստուգելու բնակիչների ջրաչափերը։ Ուշագրավ է, որ մի քանիսը հօգուտ ընկերության էին աշխատում, մյուսները՝ հօգուտ բնակիչների։ Գոռ Աբրահամյանը ցույց տվեց, որ ծորակը կարելի է կիսաբաց անել՝ առանց ջրաչափի շարժի։

Երկու կողմերն էլ չեն զիջում։ Բնակիչները պնդեցին՝ պատրաստ են վճարել իրենց օգտագործած ջրի համար, բայց ոչ անհայտ գումարի դիմաց։ «Վեոլիա»-ի մասնագետը զգուշացրեց ոստիկանությանը դիմել՝ կողպեքը հեռացնելու համար։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России