Հրայր սարկավագ Հակոբյանը վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստության համար մեղադրվող Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։ Դատարանը բավարարել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ»,-նշեց փաստաբանը:
Սարկավագը ձերբակալվել էր «Սրբազան պայքար» շարժումն առաջնորդող, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հետ միասին նրա տնից:...
