ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը
Քննչական կոմիտեն երեկ՝ հուլիսի 31-ին, վերադարձրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին կառույցից:
Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել երեք շաբաթ առաջ: Իրավապահները ձերբակալել էին 7 հոգու՝ նրանց կասկածելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էր նաև Մանուկյանի որդին՝ Տարոնը:
Խուզարկել էին պատգամավորին պատկանող բնակարանը, որտեղ բնակվում...
