Թրամփը Ռուսաստանի գործողությունները «զզվելի» է կոչել և նոր պատժամիջոցներ խոստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևում տեղի ունեցած հերթական մահաբեր հարձակումից հետո այդ գործողությունն անվանել է «զզվելի» և խոստացել նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:
ՄԱԿ-ում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Ջոն Քելլին հուլիսի 31-ին Անվտանգության խորհրդին ասել է, որ Թրամփը վճռական է՝ պահանջելով, որ մինչև օգոստոսի 8-ը Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հավելել է, որ վեց ամսվա...
