«Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից». Axios
«Հայաստանը մտադիր է հայտարարել, որ ԱՄՆ-ին է տալիս 43 կիլոմետրանոց տարանցիկ միջանցքի զարգացման իրավունքը», - հաղորդում է CBS News-ը։
Ըստ բրիտանական Guardian-ի, «նախատեսվում է, որ տարանցիկ միջանցքն, ի վերջո, կներառի երկաթուղու, նավթի և գազի փոխանցման խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և մարդկանց տեղաշարժը»: Թերթը միաժամանակ հավելում է, որ ըստ համաձայնագրի, դրա կառուցման գումարը տրամադրվելու է ոչ թե Ամերիկայի, այլ՝ մասնավոր...
