«Թրամփի ճամփան». մեղրեցիները բազմաթիվ հարցեր ունեն
Մեղրեցի Բորիս Ազատյանը իր հարևանների նման վաշինգտոնյան արարողություններին ուղիղ եթերով էր հետևում․ մինչ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին էր դիմավորում, 73-ամյա տղամարդը հիշողությունների գիրկն էր ընկել, հիշում էր, թե խորհրդային ժամանակներում ինչպես էին ադրբեջանցիները Մեղրիի երկաթուղով երթևեկում:
Ստորագրված փաստաթղթերը թեև հեռավոր անցյալում մնացած հիշողությունները հետ բերելու ու Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հույսեր են արթանացրել, բայց և բազմաթիվ նոր...
