Գերիների ու արցախցիների վերադարձի հարցը մնաց լուսանցքում
Ոչ մի տող գերիների ու տեղահանված արցախցիների վերադարձի մասին. Սպիտակ տանը Փաշինյանի, Ալիևի և Թրամփի ստորագրած համատեղ հռչակագրում բացակայում են այս հարցերի լուծման ուղիները:
Գիշերվանից քննադատությունը վարչապետ Փաշինյանի հասցեին չի դադարում: Գերիների հարազատներ զայրացած են, հարցնում են՝ իսկ ո՞ւր մնաց ադրբեջանական բանտերում պահվողների հարցը, ի՞նչ է լինելու նրանց հետ: Ներկայանալ չցանկացող «Ազատության» զրուցակիցը կարծիք հայտնեց, որ մինչև Ամերիկա հասնելն էր պետք որոշել գերիների հարցը. - «Եթե...
