Իսրայելը մոտ 50 հազար պահեստազորային կհավաքագրի՝ Գազա քաղաքը գրոհելու համար. պաշտոնյա
Իսրայելը մոտ 50 հազար պահեստազորային կհավաքագրի՝ իր նոր Գազա քաղաքը գրոհելու համար, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի զինված ուժերի պաշտոնյան:
Նա հավելել է, որ պահեստազորայինների զորակոչը կմեկնարկի սեպտեմբերին, կանչի նամակները կուղարկվեն արդեն առաջիկա օրերին:
Իսրայելի բանակի շտաբի պետն ավելի վաղ հայտարարել էր, որ կենտրոնանալով Գազայի վրա՝ շարունակում են պատերազմի հաջորդ փուլի ծրագիրը:
