Արաղչին համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ուրբաթ օրը համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի իր պաշտոնակիցների հետ՝ քննարկելու միջուկային բանակցությունները և պատժամիջոցները, հաղորդում է պետական IRNA գործակալությունը։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել էին ՄԱԿ-ին, որ պատրաստ են վերականգնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, եթե մինչև օգոստոսի վերջ Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում չգտնվի։
Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը մասնավորապես...
