«Անտառ չի մնացել». բնապահպաններն Իջևանի անտառում ծառահատումների մասին են ահազանգում
Իջևանի անտառում ծառահատումների մասին են ահազանգում «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները. «Այստեղ ավերակ է, ժողովուրդ, կտրած ծառեր են, հենա, դրուբի ձայն լսվեց, այս տարվա կտրածներ են, թեփերը թարմ, էստեղ էլ անտառ չի մնացել», - պատմում է «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը:
Բնապահպանական հարցերով հանրային դիտարկում իրականացնող նախաձեռնության ներկայացուցիչները կտրված ծառերի հետքերով մոտ մեկ կմ են շարժվել ու արձանագրել՝ ծառագողերը երկու տասնյակ ծառ են տապալել միայն...
