Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը. Զելենսկին շնորհակալություն է հայտնել Խաչատուրյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար:
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության վերաբերյալ և մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնությունը», - գրել է Զելենսկին X-ում:
Նա նաև հրապարակել է նախագահ Խաչատուրյանի ուղերձը, որում վերջինս գործակցությունը խորացնելու և ամրապնդելու հույս է հայտնել, ինչպես նաև խաղաղություն ու բարօրություն...
