Добавить новость
103news.com
World News
Август
2025

Արսեն Թորոսյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, նա նախարար կնշանակվի

0

«Ազատության» տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը շուտով կվերադառնա վարչապետ Փաշինյանի կաբինետ՝ որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

ՔՊ-ական պատգամավորն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքով՝ մեկ շաբաթ է հարկավոր, որ հաստատվի նրա դիմումը, եթե այդ ընթացքում նա հետ չվերցնի այն: Հետևաբար նշանակումն այս շաբաթ չի լինի:

Այս պահին Թորոսյանը խորհրդարանի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ սոցապ նախարարը Նարեկ Մկրտչյանն է, որը կրկին «Ազատության» տեղեկություններով՝ շուտով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան կնշանակվի՝ փոխարինելով Լիլիթ Մակունցին:

Թորոսյանն այսօր մեր զանգերին չպատասխանեց: 2018-21 թվականներին նա առողջապահության նախարարն էր: COVID-ի համավարակի բուն ճգնաժամը համընկավ նրա պաշտոնավարման շրջանի հետ: Առողջապահության նախարարի պաշտոնից Թորոսյանը հրաժարական տվեց 21 թվականի հունվարին, և նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ հետագայում ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նրան առողջապահության նախարարի պաշտոնում փոխարինեց Անահիտ Ավանեսյանը:

43-ամյա Թորոսյանը համավարակի ընթացքում ամենաքննարկվող քաղաքական դեմքերից մեկն էր։ Այդ ընթացքում նրա վարած քաղաքականությունը և կայացրած որոշումները հաճախ քննադատության էին ենթարկվում հատկապես ընդդիմադիր շրջանակների կողմից, որոնք նրան մեղադրում էին սխալ հանրային կառավարման և չհիմնավորված սահմանափակումների համար։ Այս մեղադրանքները Թորոսյանը չէր ընդունում:

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող հետաքննության շրջանակում՝ որը վերաբերում է համավարակի ընթացքում իրականացված պետական գնումներին և հնարավոր չարաշահումներին, Արսեն Թորոսյանը ներգրավվել է որպես վկա։ Նա պարբերաբար ֆեյսբուքյան գրառումներով հայտարարում էր, թե իրավապահաներն իրեն հարցաքննության չեն հրավիրում, բայց ինքը պատրաստ է դա անել: Այս գործի դատաքննությունը դեռ չի ավարտվել:

Որպես պատգամավոր՝ Թորոսյանը հաճախ է հարցազրույցներ տալիս, պաշտպանում վարչապետի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը: Վերջերս նրան բանտից դատի են տվել Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու գործարար Սամվել Կարապետյանը՝ միլիոնավոր դրամների փոխհատուցում պահանջով ՔՊ-ական պատգամավորից՝ իրենց վիրավորելու ու զրպարտելու համար: Քաղաքացիական այս հայցերի քննությունը դեռ չի սկսվել:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России