Թուրքական բանակի գեներալն ազատվել է Ադրբեջանի ՊՆ-ի խորհրդականի պաշտոնից. Էրդողանը նոր նշանակում է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագրով թուրքական բանակի գեներալ Բահթիյար Էրսայը պաշտոնանկ է արվել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը` նշելով, որ Ադրբեջանում թուրքական ծառայությունների խմբի հրամանատար է նշանակվել Սոներ Օրուջօղլուն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ադրբեջանական բանակում թուրք բարձրաստիճան զինվորականի գործունեության մասին հայտնի դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ըստ տարբեր մի շարք աղբյուրների՝...
