Երևանն ու Իսլամաբադը մտադիր են դիվանագիտական հարաբերություններ հաստատել
Անկախացումից 34 տարի անց միայն Պակիստանը պատրաստակամություն է հայտնում ճանաչել Հայաստանի Հանրապետությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ:
Նախ Պակիստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մուհամմադ Իսհակ Դարը սոցցանցում հայտնեց, որ Հայաստանի պաշտոնակցի հետ ջերմ հեռախոսազրույց է ունեցել ու համաձայնության են եկել դիտարկել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Ապա նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ում գրեց, թե կարևոր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի...
