Добавить новость
103news.com
World News
Август
2025

Արթիկում Մեծ Հայրենական պատերազմի հուշարձանի տեղափոխման հարցը նոր կրքեր է բորբոքել հայ - ռուսական հարաբերություններում

0

Արթիկում Մեծ Հայրենական պատերազմի հուշարձանի տեղափոխման հարցը նոր կրքեր է բորբոքել հայ - ռուսական հարաբերություններում ու ըստ ամենայնի՝ պատճառ դարձել, որ արգելվի համայնքապետի մուտքը Ռուսաստան:

ՔՊ-ական Անանիկ Ոսկանյանն այսօր համայնքապետարանում չէր, ողջ օրվա ընթացքում «Ազատության» հեռախոսազանգերին չպատասխանեց, նրա տեղակալը հայտնեց, որ շրջայցի է գյուղերով:

Մինչ համայնքապետը լռություն է պահպանում, զրուցեցինք նրա տեղակալի հետ՝ փորձելով ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են հրապարակումները, որ Ոսկանյանը վերջերս մեկնել է Ռուսաստան, որտեղ նրան երկու օր պահել են օդականավակայանում, ապա 50 տարով արգելել մուտքը: Տեղակալը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, միայն ասաց՝ իրավասու չէ այդ հարցին պատասխանել: Փոխարենը, Արա Սուքիասյանը հաստատեց, որ հուշարձանը տեղափոխելու նախաձեռություն ունեն, հիմա սպասում են, որ նախ ավագանին հաստատի, հետո ԿԳՄՍ նախարարությունը համաձայնի:
«Նախագիծը կա, ուղարկվել է կառավարություն՝ համապատասխան որոշում կայացնելու: Եթե որոշումը կայացվի, որ կթույլատրեն, մենք կտեղափոխենք, եթե չթույլատրեցին, ուրեմն մենք չենք տեղափոխի: Բայց, պետք է նաև ասեմ, որ ԿԳՄՍՆ-ի գիտամեթոդական խորհրդի կողմից արժանացել է հավանության, եղել համապատասխան հանձնաժողովի նիստ, հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը տեղափոխելու համար», - ասաց համայնքապետի տեղակալը:
Փոխհամայնքապետը հերքում է, թե ռուսական կողմը դժգոհություններ ունիԴեռ հուլիսին հուշարձանի տեղափոխման մասին արթիկցի դաշնակցական պատգամավոր Մհեր Մելքոնյանն էր գրել. «Մենք հստակ ասում ենք՝ ոչ մի տեղական ՔՊ-ական չինովնիկ իրավունք չունի որոշել մեր պատմական ժառանգության ճակատագիրը՝ առանց մասնագիտական եզրակացության, հանրային քննարկման և օրենքով սահմանված ընթացակարգերի։ Այդ հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն՝ անգամ «վերանորոգման» անվան տակ մերժելի է, վտանգավոր նախադեպ է և քաղաքական սադրանք»:

Ապա ռուսական մամուլում էին հոդվածներ հայտնվել «Հայաստանում ծրագրում են ապամոնտաժել Մեծ Հայրենականի հերոսներին նվիրված հուշարձանը» վերնագրերով:
Փոխհամայնքապետը, սակայն, հերքում է, թե ռուսական կողմը դժգոհություններ ունի: Ասաց՝ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսն անձամբ է այցելել տարածք ու իր հավանությունը տվել: Առաջարկվող 2 տարածքներից ընտրվել է Արթիկի Բարեկամության այգին, որտեղ նաև Եղեռնի զոհերի հուշարձանն է. «Մենք ունենք երկու տարբերակ տեղափոխելու տեղի հետ կապված. մեկը Լենինի արձանի տարածքում է, մյուսը Բարեկամության այգի: Տեղում հյուպատոսը տեսել է և խորհուրդ է մեզ տվել, թե՝ եթե իմ խորհուրդը կընդունեք՝ ավելի լավ է Բարեկամության այգում տեղափոխվի, քան Լենինի արձանի տարածքում, քանի որ այնտեղ տարածքը համեմատաբար փոքր է», - ասում է փոխհամայնքապետ Արա Սուքիասյանը:

Արթիկում նաև հանրային լսումներ են կազմակերպելու, եթե տեղափոխման որոշումն ու համաձայնությունն ունենան: Փոխքաղաքապետը պնդեց՝ դա օրենքի պահանջ չէ, բայց կլսեն բնակիչներին. «Եթե ազգաբնակչությունը չտվեց իր համաձայնությունը, մենք ձեռք չենք տա, բայց, կարծում եմ, մենք լավ գործ ենք անում»:

Արթիկի փոխքաղաքապետը չի հասկանում հուշարձանի տեղափոխման շուրջ բարձրացված աղմուկը:
Նախագիծը կա մնում է, այն հաստատվի: Ի դեպ, հուշարձանի հատվածում սալաքարարերն ու աստիաճանները քայքայված են, իսկ հուշարձանից այն կողմ նոր սալարկած: Արթիկի փոխքաղաքապետն ասաց՝ իրենք իրավունք չունեն հուշարձանին ձեռք տալ: Փոխաքաղապետն ասաց՝ հուշարձանը տեղափոխվելու է համայնքի միջոցներով, չհստակեցնելով, թե որքան գումար են նախատեսում հատկացնել:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России