Առողջապահության բյուջեն աճում է, բայց քաղաքացիները լսում են՝ «պետպատվերը սպառվել է»
Առողջապահական բյուջեն ավելանում ու ավելանում է, բայց ամեն տարի, տարվա կեսից սկսած, պետպատվերից օգտվող սոցիալական հատուկ խմբերը նույն նախադասությունն են լսում՝ «պետպատվերը սպառվել է, հետո եկեք»։
Ուռուցքային հիվանդության դեմ քիմիաթերապիա անցնող տղամարդուն КТ հետազոտություն է պետք՝ բուժման ընթացքը հասկանալու համար, ասել են՝ երեք ամիս սպասիր: Այս խնդրին բախված բազմաթիվ այլ քաղաքացիների «Ազատության» նկարահանող խումբը հանդիպես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի բակում։ Տղամարդը իր հերթին չէր...
