Փաշինյան. Հայաստանը որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036-ը
«Հայաստանի Կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ելույթ ունենալով «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը. «Հայկական...
